Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ավարտին հայտարարել է՝ Սիրելի ընկերներ, վաղվանից սկսվում է հերթական ընտրությունների քարոզարշավը և ես, ինչպես նաև կառավարության անդամների մեծ մասը արձակուրդում ենք լինելու՝ քարոզարշավին մասնակցելու համար։ Իհարկե մեր ամենամեծ առաջնահերթությունը խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության միջազգային ստանդարտներին համապատասխան անցկացնելն է՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և բացառելու ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցությունները, և իհարկե մինչ այս պահը մեր իրավապահ մարմինները ահռելի աշխատանք են իրականացրել։

Բայց նաև պետք է զգոնությունը չթուլացնել, որպեսզի բացառվի ընտրակաշառքների և այլ ապօրինի միջոցների ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա, որովհետև մենք 2021 թվականին կարողացել ենք միջազգային չափանիշներին համպատասխանող ընտրություններ անցկացնել, հետևաբար հիմա ավելի վստահ ենք, որ ի վիճակի ենք դա անել և անպայման կանենք դա։

292