ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Վաղարշակ Հարությունյանի նոր խորհրդականը Գուրգեն Դալիբալթայանի որդին է, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ժամանակին մարտական հանձնարարություններ է կատարել ՀՀ սահմանամերձ շրջաններում։
 

Վարազդատ Դալիբալթայանը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 5-ին Էջմիածնում:

1977 թվականին ավարտել է Կրասնոյարսկի (Ռուսաստան) պոլիտեխնիկական ինստիտուտը։

1977-1981 թվականներին աշխատել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչությունում:

1982-2018թթ. ծառայել է Հայաստանի ազգային անվտանգության համակարգում:

2001 թվականից մինչև 2018 թվականը եղել է ՀՀ ներկայացուցիչը ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական պայքարի կենտրոնում։

1989-1994 թվականներին մարտական հանձնարարություններ է կատարել ՀՀ սահմանամերձ շրջաններում։

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

 

19 Հունվար, 2021 18:45
404
; ;