Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շիրակի մարզի գումարտակի պարեկները մայիսի 7-ին Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Լեքսուս» մակնիշի մեքենա: Պարզվել է, որ առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը չի համապատասխանում սահմանված չափանիշներին:
Վարչական իրավախախտումը չարձանագրելու նպատակով 25-ամյա վարորդը պարեկներին առաջարկել է գումար։
Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժին, իսկ տրանսպորտային միջոցը՝ հատուկ պահպանվող տարածք:
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։
08 Մայիս, 2026 17:41
211
Տուգանքի 50%-ն ու մնացորդի կատարողական ծախսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված
04 Ապրիլ, 2024 17:00
Իրավախախտումները չարձանագրելու համար պարեկներին փող էր առաջարկել
01 Ապրիլ, 2024 23:01
Վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային համակարգում տեղադրվել են հարուցված վարույթների ծանուցագրերը
26 Մարտ, 2024 20:58