Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այս ընտրությունները աշխարհաքաղաքական համատեքստ ընդհանրապես չունի։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրավիրած ճեպազրույցի ժամանակ։
«Ե՛վ քաղաքական գործընթացի մասնակից ուժեր, և՛ մեկնաբաններ, և Հայաստանից դուրս գտնվող ուժեր այս ընտրություններում աշխարհաքաղաքական ենթատեքստ են տեսնում: Աշխարհաքաղաքական ենթատեքստ կամ համատեքստ չունեն այս ընտրությունները, չեն էլ կարող ունենալ՝ մի պարզ տրամաբանութամբ ՀՀ-ն որդեգրել է բալանսավորման և բալանսավորված քաղաքականություն: Մեր քաղաքականությունների մեջ ոչ մի դավադրություն, ընդդեմ գործողություն չկա»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը հավելեց՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը միշտ պետք է ունենան այլընտրանք:
«Կա՛ Եվրոպական միություն, կա Եվրասիական տնտեսական միություն, մեր ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու, թե որ ռազմավարությունն է իր համար ամենահեռանկարայինն ու ձեռնտուն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում