Պարոն Ալիևի հայտարարություններն իրարամերժ են: Այս մասին ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով վերջերս Ալիևի բոցաշունչ հայտարարություններին, ինչպես նաև ներկայացրեց ԱԳՆ առաջնահերթությունը:

«Մի կողմից նա նշում է, որ հակամարտությունը լուծված է, իսկ մյուս կողմից նախաձեռնում է հակամարտությունը բորբոքող սադրիչ հայտարարությունները: Ինչն էլ վկայում է, որ հակամարտությունը մտել է մի նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտությունը»,- ասաց Արա Այվազյանը:

 

Նախարարը այդ կապակցությամբ կարևորում է վերջերս իր այցը Արցախ, որտեղ քննարկվել է ընդհանուր օրակարգ ձևավորելու և աշխատանքները համադրելու անհրաժեշտությունը: «Հայկական կողմը պատրաստ է վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով և վարել բանակցությունները այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ նախկինում էլ ձեռք է բերվել պայմանավորվածություն: Մեզ համար առաջնային հարց է դեօկուպացիան՝ կապված հայ ազգաբնակչության անվտանգ վերադարձը իր բնակավայրեր, նաև միջազգային հանրության կողմից անխափան ապահովումը  Արցախի, մեր մշակութային օրինական ժառանգության պահպանմանը»:

 

Նախարարն ասաց, որ Շուշին հայկական մշակութային կենտրոն է և անկախ այն բանից, թե ով ինչ է ասում` մենք չենք համաձայնվելու այն պնդումներին, թե Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն։ Նախարարը վստահություն հայտնեց, որ միջազգային կառույցներն այս հարցում կաջակցեն հայկական կողմի դիրքորոշմանը:

578