«Բնական» կամ «վիտամինային» լինելը դեռ չի նշանակում, որ հավելումը լիովին անվտանգ է. ՀՎԿԱԿ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Բնական» կամ «վիտամինային» լինելը դեռ չի նշանակում, որ հավելումը լիովին անվտանգ է։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
«ԱՄՆ FDA-ը նախազգուշացրել է Salmonella-ով հնարավոր աղտոտված սննդային հավելումների մասին, որոնք պարունակում են moringa բույսի փոշի։
Այս դեպքը ևս մեկ հիշեցում է, որ նույնիսկ սննդային հավելումները, վիտամինները և բուսական պատրաստուկները կարող են ունենալ ռիսկեր՝
- մանրէային աղտոտում,
- դեղային փոխազդեցություններ,
- լյարդի կամ երիկամների վնասում,
- ալերգիկ ռեակցիաներ,
- անհայտ բաղադրիչներ կամ սխալ դեղաչափեր:
Հատկապես զգուշություն է պետք՝
երեխաների,
հղիների:
տարեցների:
քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց դեպքում:
Սննդային հավելումները նույնպես պետք է օգտագործել գիտակցված և ցանկալի է՝ մասնագետի խորհրդով»,- ասվում է հաղորդագրությունում։
29 Մայիս, 2026 21:31
533
Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
24 Հուլիս, 2026 19:03
Էբոլայի, Մարբուրգի և հանտավիրուսի իրավիճակը աշխարհում վերահսկելի է. ՀՎԿԱԿ
03 Հուլիս, 2026 19:08
Ինչպե՞ս խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ
15 Հունիս, 2026 23:05