Հայաստանի գյուղատնտեսության լոկոմոտիվ համարվող «Սպայկա» ընկերությունը, որը տարիներ շարունակ ահռելի աշխատանք է կատարել ոլորտի զարգացման համար, պատրաստվում է նոր՝ 100 միլիոն դոլարի ներդրում ներգրավել:

 

Հիշեցնենք, որ 100 միլիոն դոլարի այդ ներդրումը պետք է կատարվեր դեռևս նախորդ տարի, սակայն որոշ խոչնդոտներ խանգարել էին բանկի կողմից այդ ֆինանսավորման տրամադրմանը:

 

Մեզ հասած տեղեկություններով «Սպայկա»-ն և «Եվրասիական զարգացման բանկ»-ը բանակցությունների արդյունքում եկել են վերջնական պայմանավորվածության առ այն, որ եթե մինչև ս.թ. սեպտեմբերի վերջ այդ խոչընդոտների վերացումից հետո, ընկերությանը կտրամադրվի 100 միլիոն դոլար ներդրումային վարկ՝ կստեղծվի 56 հեկտար high tech ջերմոցային համալիր: Այդ վարկի շնորհիվ միայն առաջին տարում պետությանը վճարվելու է 15 միլիոն դոլար հարկ, ստեղծվելու են 1000-ից ավել նոր աշխատատեղեր, կատարվելու է ահռելի շինարարություն:

Ավելին, նոր ներդրումների շնորհիվ ստեղծվելու են 10-ից ավել փոքր ու միջին ձեռնարկություններ, որոնք սպասարկելու են «Սպայկա» ընկերությանը: Փաստացի «Սպայկա» ընկերության ղեկավարությունը դրական է գնահատում ՀՀ կառավարության վարած անկողմնակալ քաղաքականությունը, և հենց դա է պատճառը, որ նոր Հայաստանում կատարում են նման ահռելի ներդրում:

 

Հիշեցնենք , որ 2018 թվականի աշնանը այս ներդրումային ծրագիրը հավանության էր արժանացել և արտոնություններ ստացել ՀՀ կառավարության կողմից:

4152