Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն։ Արդյունքում՝ վերջինիս վարտիքի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել մարիխուանային նմանվող, ընդհանուր 10,83 գրամ քաշով առանձնացված զանգվածներ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածներով ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն:

81