Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բյուջետային քննարկումների ժամանակ՝ հավելելով, որ կողմերը ստորագրել են «Թրամփի միջազգային խաղաղության և բարօրության երթուղու» (TRIPP) ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։ 

«Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվել է։ Դա ոչ միայն ավարտվեց, այլև ավարտվեց երեկ Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, որը ստեղծում է բարգավաճման նոր՝ TRIPP երթուղին, որը բացառիկ հնարավորություններ կընձեռի երկու երկրներին, հատկապես Հայաստանին, հարգելով նրանց ինքնիշխանությունը, որպեսզի դրանից իրական օգուտներ քաղեն»,- ասել է ԱՄՆ-ը պետքարտուղարը։ 

89