Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի առաջին 5 ամիսներին նորից առաջանցիկ ցուցանիշներ ունենք․ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը 2025 թ. հունվար-մայիսի համեմատ ավելի է 164.2 մլրդ դրամով կամ շուրջ 14,6 %-ով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Ի դեպ, միայն 2026 թ․ մայիս ամսին հարկ վճարողների հետ ապահովել ենք 204.2 մլրդ դրամ հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 27.1 մլրդ դրամով կամ շուրջ 15.3 %-ով։

Զուգահեռաբար, 2026 թ. հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողներին վերադարձվել է 141.4 մլրդ դրամ գումար, ինչը 2025 թ. հունվար-մայիսի համեմատ ավելի է 15.5 մլրդ դրամով կամ 12.3%֊ով։

Պետական եկամուտների կոմիտեն շարունակելու է հետևողականորեն իրականացնել իր գործառույթները՝ նպաստելով արդար, կանխատեսելի և կարգապահ հարկային միջավայրի ձևավորմանը»,- նշել է նա:

 

88