Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկացի դերասան Ջեյմս Հենդին, որը հայտնի է «Top Gun: Maverick» և «Jumanji» ֆիլմերում իր դերերով, մահացել է Լոս Անջելեսում տեղի ունեցած հարձակման ժամանակ: Այս մասին հունիսի 4-ին հայտնել է Variety-ն։

Ոստիկանության նախնական հաղորդագրությունների համաձայն՝ 81-ամյա դերասանը դանակահարվել է իր 44-ամյա խորթ որդու՝ Մայքլ Գլեդհիլլի կողմից: Հարձակումից հետո կասկածյալը զանգահարել է «911» ծառայություն և հայտնել միջադեպի մասին:

«Ես մարդկային որդի եմ, ես հենց նոր սպանեցի չարիք մարդուն»,- ասել է նա օպերատորին։

Դերասանին անգիտակից վիճակում գտել են իր տան բակում՝ կրծքավանդակի վնասվածքով, տեղափոխել ենհիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ ոստիկանության ժամանումից հետո Գլեդհիլը մոտեցել է ոստիկաններին և հայտարարել, որ ինքը հենց նա է, ում նրանք փնտրում են:

82