
«Ես ակադեմիայի 9 կոոպերատիվի բնակարան-շենքի նախագահն եմ եղել։ Ստացել եմ 4 սենյականոց բնակարան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս 21 շենքում։ Դա վաճառել եմ 1989 թվականին թիֆլիսահայ մի ընտանիքի։ Հիմա չգիտեմ՝ այնտեղ ով է ապրում։ Այդ փողերով մենք քանդել ենք մեր հին սեփական տունը, նույն տեղում կառուցել ենք այդ բնակարանը»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով իր ունեցվածքի և բիզնեսների մասին պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:
«1990 թվականի դեկտեմբերի 26-ին, երբ անցել եմ աշխատանքի որպես արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ, այդ տունը կառուցված է եղել։ Եվ դուք երևի նաև անշարժ գույքի շուկայից գիտեք, որ կենտրոնում եռհարկանի տունը շատ ավելի թանկ է, այն էլ՝ 2002 կամ 2003 թվականներին, քան այն ժամանակ, այն էլ Մոնումենտում չի այդ տունը՝ ձեր ասած դղյակը։ Նախ դղյակային որևէ բան չկա, այնտեղ հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման։ Բայց ասեմ ձեզ, այն ժամանակ էլ այնտեղ աղբանոց է եղել։ Երբ այդ հողը քաղաքապետարանը ինձ հատկացրել է, եղել է աղբանոց։ Այդ հիմա է աչք ծակում»,- ասաց Ջհանգիրյանը։