Կասեցվել է Տաշիր քաղաքում գործող պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Դումիկյան եղբայրներ» ՍՊ ընկերությանը պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Տաշիր, Երևանյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
- արտադրամասերը սարքավորված չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
- չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ,
- հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղները պատրաստված չեն եղել այնպես, որպեսզի կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, դռները հարթ չեն եղել,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, արձանագրված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
08 Հունիս, 2026 18:48
330
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյանը հիշեցրել է նախընտրական խոստումը
24 Հուլիս, 2026 11:29
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
14 Հուլիս, 2026 19:54
Տաշիր Սամոյի կուսակցությունը արդեն լքում են
26 Հունիս, 2026 11:56
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
17 Հուլիս, 2026 17:12
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06 Հուլիս, 2026 22:34
Բերդ քաղաքում ջրանջատում կլինի
29 Հունիս, 2026 20:06
«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
24 Հունիս, 2026 16:19
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
12 Հունիս, 2026 15:13
Գավառի Արծվաքար թաղամասում մտել ենք պանիր գնելու․ վարչապետ․ տեսանյութ
21 Մարտ, 2026 14:49