Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԿԸՀ-ի դիմաց սպասող ընդդիմության անդամներին ու նրանց հայտարարություններին:

«Ինձ համար ծիծաղելի է լրագրողների հարցը ԿԸՀ-ի դիմաց հավաքված իբր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին։

Ուրեմն լսե՛ք ու փոխանցե՛ք բոլորին, ուշադի՛ր լսեք՝ ընտրակաշառք տված կուսակցությունները, լրտեսներով և օտարերկրյա գործակալներով լի կուսակցություններն ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ մանդատ չունեն, լսո՞ւմ եք, դրանք պետք է ԱԺ չգան, այդ կուսակցությունները պետք է փակվեն, իսկ դրանց սեփականատերերը գնալու են բանտ։

Իսկ երբ Ռոբերտ Քոչարյանը, Սերժակալուգացի Սամոն, Ծառուկյան Գագիկը խոսում են վախի մթնոլորտի մասին, ասեմ որ ճիշտ են անում, այդ վախը կա իրենց գլխում և թող տենց էլ մնա։

Թավիշն ավարտվել է»,- գրել է Սիմոնյանը:

246