Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«PressTV»-ի փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը երկուշաբթի առավոտյան հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը Իրանի ժողովրդի հաղթանակն է և Միացյալ Նահանգների պարտությունը՝ ավելի քան 100 օր տևած պատերազմում։
«Իրանի ժողովրդի կամքը հաջողությամբ պարտադրվել է իր թշնամիներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Բարձր գնահատելով զինվորականների «անսասան վճռականությունը»՝ Կենտրոնական շտաբը ընդգծել է, որ Իրանի ժողովրդի երկաթե կամքը անհաղթահարելի պատնեշ է ագրեսիայի բոլոր ձևերի դեմ և մնում է հաղթանակի միակ ուղին։
«Ամենակարող Աստծո շնորհիվ և Իսլամական հեղափոխության առաջնորդի հրամանատարությամբ Իրանի ժողովուրդը և նրա մարտիկները ապացուցել են, որ ամերիկացի և սիոնիստ չար թշնամիները այլընտրանք չունեն, քան ընդունել պարտությունը և հանձնվել»,- ավելացվել է հայտարարության մեջ։