Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շնորհակալ ենք Ձեզ Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը առաջ մղելու Ձեր վճռականության համար: Վաշինգտոնում, ձեր ներկայությամբ, ստորագրված եռակողմ համատեղ հռչակագիրը, ինչպես նաև Հայաստանի հետ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը, խաղաղության կառուցմանն ուղղված ձեր հետևողական ջանքերի արդյունքն են։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը X-ի իր էջում շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ 80-ամյակի կապակցությամբ։
«Միաժամանակ, մենք «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղին» (TRIPP) դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանն ուղղված հերթական ներդրում»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Նա շեշտել է, որ բարձր է գնահատում Թրամփը անփոխարինելի դեր Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության հաստատման և խորացման գործում։