Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մի շարք համաշխարհային առաջնորդներ ծանոթ են արդեն ԱՄՆ-ի և Իրանի միջև դեռևս պաշտոնապես չհրապարակված փոխըմբռնման հուշագրի բովանդակությունը․ նրանց թվում է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Վարչապետը հաստատել է, որ ինքը ծանոթացել է հուշագրի բովանդակությանը և լիովին աջակցում է դրան, «ինչպես բոլորը», ովքեր մասնակցել են G7 գագաթնաժողովին։
«Մենք շատ գոհ ենք ձեռք բերված համաձայնագրից։ Այն հիմք է ստեղծում Իրանի համար, որպեսզի նա միջուկային զենք չունենա։ Այն հիմք է ստեղծում տարածաշրջանի տնտեսությունների աստիճանական վերաինտեգրման համար։ Այն հիմք է ստեղծում Լիբանանի խնդրի լուծման համար, որը մենք այսօր քննարկեցինք։ Այսպիսով, այն դրական է»,- CNN-ին ասել է Քարնին։
CNN-ը հաղորդում է, որ Կանադայի վարչապետի մեկնաբանությունները համաձայնագրի վերաբերյալ առաջին գնահատականներից մեկն են այն անձի կողմից, որն անմիջականորեն չի մասնակցում բանակցություններին։