Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելը կարձագանքի Լիբանանում իր ուժերի դեմ շիական «Հըզբոլլահ» շարժման կողմից իրականացվող ցանկացած հարձակման։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ընդգծելով, որ Իսրայելի զորքերը մտադիր չեն դուրս գալ հարավային Լիբանանից։
Նա ասել է, որ այսօր առավոտյան հանդիպում է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի հետ՝ Լիբանանի վրա գիշերը տեղի ունեցած հարվածներից հետո ստեղծված իրավիճակը գնահատելու համար։
«Իմ հրամանը առավելագույնս պարզ է. Իսրայելը չի հանդուրժի մեր զինվորների կամ մեր տարածքի վրա հարձակումները, և մենք կստիպենք «Հըզբոլլահին» շատ բարձր գին վճարել այդ հարձակումների համար։ Իսրայելի պաշտպանության բանակը միջոցներ կձեռնարկի՝ կանխելու մեր ուժերին և մեր տարածքին սպառնացող ցանկացած սպառնալիք»,- ասել է Նեթանյահուն՝ ըստ վարչապետի գրասենյակի։