Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի ավագանու անդամ Նատալի Սինորյանը սոցցանցի իր էջում գրառում է արել
Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունք պետք է ունենան այն մարդիկ, ում շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունն է, ովքեր ապրում, հարկ են վճարում և իրենց ապագան կապում են մեր երկրի հետ։
Ամենայն հարգանքով՝ 20-30 տարի արտերկրում ապրող մեր հայրենակիցները չեն կարող 1-2 օրով գալ Երևան և որոշել մեր երկրի առաջիկա 5 տարվա ճակատագիրը։
Մենք սիրով սպասում ենք ձեզ․ եկեք ձեր տուն, ներդրումներ արեք, հարկ վճարեք, մասնակցեք բոլոր գործընթացներին և օգտվեք ընտրելու ձեր իրավունքից։
Եվ վերոնշյալը հանրային պահանջի ձևով մեզ են փոխանցել մեր քաղաքացիները ամբողջ քարոզարշավի ընթացքում։
Դա է պատճառը, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որով սահմանվում է ընտրելու իրավունքի ցենզը: