Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Այս ընտրությունները խախտումների չափով բացառիկ էին։ Վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ ընդդիմության ներկայացուցիչները փորձեցին ընտրակաշառքով, ընտրակեղծարարությամբ, մարդկանց ուղղորդելով ու վախեցնելով քվեներ ստանալ»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ չբացառելով, որ որոշ չափով նրանց դա հաջողվել է։
Նրա խոսքով՝ «Սա բացառիկ դեպք է, երբ որևէ երկրում ոչ թե իշխանությունները, այլ ընդդիմությունն է փորձում ընտրակեղծարարությամբ զբաղվել, և դա անում է համակարգված։ Եվ իրականում այնքան բացահայտ, բոլորի աչքի առաջ է այդ գործընթացը եղել, այնքան ենք լսել այդ ձայնագրությունները, որ որևէ բանի վրա չենք զարմանում»։
Ըստ Ավինյանի՝ «Մեզ ասում են՝ ինչու այդ ուժերին ԿԸՀ-ն դուրս չմղեց ընտրապայքարից, ինչու ձեր ուժը չդիմեց։ Շատ պարզ պատասխան կա՝ եթե դիմեինք, և եթե ԿԸՀ-ն այդ ուժերին հաներ ընտրապայքարից, հինգ տարի ողբ, լաց ու ոռնոց էինք լսելու այն մասին, թե ընդդիմադիր այդ ուժերը գալու էին, հաղթելու էին, ու մենք նրանց թույլ չենք տվել։ Ա՛յ, հենց այսպես՝ ընտրակաշառքով պետք է փորձը կատարեիք, գնայիք, գլխով պատին խփեիք, գլուխներդ ջարդեիք, ու հիմա կաշիներդ քերթվելու են։ Բոլորինդ, բոլոր ընտրակաշառք բաժանողներինը»։