Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 27-ին՝ ժամը 15։37-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբեր։
Փրկարարները և ոստիկանները համատեղ ուժերով կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
27 Հունիս, 2026 20:25
67