Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել։

Մասիսի համայնքային ոստիկանները հունիսի 23-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Խաչփար գյուղի 57-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում և տանը թմրանյութ պահում։

Այցելության ժամանակ հայտնաբերվել են մշակված և չորացված կանեփի բույսեր, մոտ 100 գրամ քաշով մանրացված կանեփի զանգված։

Տղամարդը հայտնել է, որ դրանք նախատեսված են իր անձնական օգտագործման համար։

57-ամյա քաղաքացին ձերբակալվել է և փաստաթղթերի հետ ներկայացվել Մասիսի քննչական բաժին։

Մեկ այլ դեպքով Արմավիրի համայնքային ոստիկանները հունիսի 22-ին օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Երևանի 48-ամյա բնակիչը Նոր Կեսարիա գյուղում կանեփի բույսեր է աճեցնում և թմրանյութ պահում։

Կատարված զննության ժամանակ հայտնաբերվել է մոտ 3,1 գրամ քաշով չորացված, մանրացված կանեփ և մոտ 77,5 գրամ քաշով չորացված զանգված։

48-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իր անձնական օգտագործման համար է։

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

69