Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից, որը Հայաստան կմտնի հունիսի 26-ի երեկոյան ժամերից սկսած և հունիսի 27-ին ողջ օրվա ընթացքում կպտտվի ՀՀ տարածքում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ շրջանների զգալի մասում կդիտվեն ամպրոպային անձրևներ, առանձին հատվածներում կդիտվեն ինտենսիվ տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, մի շարք շրջաններում կտեղա կարկուտ:
«Հունիսի 28-ից սկսած ջերմաստիճանը կբարձրանա՝ որքան որ նվազել է և 5 օր կդիտվի առանց տեղումների եղանակ»,- ասել է Սուրենյանը:
26 Հունիս, 2026 09:54
84
Հունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվի
25 Հունիս, 2026 16:23
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
25 Հունիս, 2026 09:52
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում. Ազիզյան
24 Հունիս, 2026 11:33