Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մտադրություն չունի առաջադրվելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում:

Այս մասին նա հայտարարել է ֆուտբոլային մեկնաբան Արմեն Գարամյանի հետ զրույցում:

«Այս պահին ես ընդհանրապես չեմ մտածում ընտրությունների մասին, որովհետև մինչև ընտրությունները շատ մեծ ծավալի աշխատանք կա անելու։ Ես մտադրություն չունեմ առաջադրվելու»,- ասել է Մելիքբեկյանը։

Անկախ նրանից, թե ապագայում ով կլինի ֆեդերացիայի նախագահը, Մելիքբեկյանի խոսքով, կարևորն այն է, որ շարունակվեն արդեն մեկնարկած ծրագրերը:

Անդրադառնալով իր հետագա գործունեությանը՝ ՀՖՖ գործող նախագահը նշել է, որ ֆուտբոլից հեռանալու մտադրություն չունի։

Նա հիշեցրել է, որ ներկայումս ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ է, ՈՒԵՖԱ-ի երկու կոմիտեների և ՖԻՖԱ-ի կոմիտեի փոխնախագահ։

«Զբաղվածության առումով անհանգստանալու բան չունեմ։ Պատրաստվում եմ շարունակել զբաղվել ֆուտբոլով, բայց ավելի շատ՝ իմ միջազգային գործունեությամբ»,- ասել է Մելիքբեկյանը:

192