Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համաշխարհային ճանապարհային ասոցիացիայի (Permanent International Association of Road Congresses «PIARC») անդամակցությամբ PIARC ին 2024 և 2025 թվականների, ինչպես նաև 2026 թվականի անդամավճարները վճարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։

Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ն 2024 թ. անդամակցում է PIARC-ին։ Այն ճանապարհային ոլորտում կայուն ենթակառուցվածքների ձևավորման, զարգացման և միջազգային համագործակցության առաջատար կազմակերպություն է, որին անդամակցում են շուրջ 125 երկրներ։

PIARC-ի աշխատանքում ներգրավված են ավելի քան 20 տեխնիկական կոմիտեներ և թիրախային խմբեր, որոնք միավորում են աշխարհի ավելի քան 1,500 փորձագետների՝ դառնալով աշխարհում ճանապարհային տնտեսության գծով մասնագետների ամենախոշոր ցանցը։

PIARC-ի հետ համագործակցությունը կնպաստի միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհների ենթակառուցվածքի և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտների զարգացմանը, գիտելիքների փոխանակմանը և նորարարական մեթոդների, ժամանակակից և առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև Հայաստանի ներգրավմանը ոլորտային համագործակցության տարբեր ձևաչափերում և նախագծերում՝ դրանով իսկ բարելավելով տրանսպորտային ենթակառուցվածքի կառավարման մշակույթը և ճանապարհային ենթակառուցվածքի պահպանման և զարգացման նոր գործելակերպը:

78