Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Զառ» ուսումնական կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

 

Զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ համագործակցության, մասնագիտական բարձր պատրաստվածության, վարժանքների հաջող ընթացքի և փորձի փոխանակման համար։

Փակման արարողության շրջանակում տեղի է ունեցել անձնակազմի պարգևատրման արարողություն։

 

Հունիսի 17-25-ը Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության նպատակն էր բարձրացնել մասնակից ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը միջազգային խաղաղապահ առաքելությունների իրականացման ընթացքում, կատարելագործել համատեղ գործողությունների կազմակերպումը՝ ամրապնդելով գործընկեր երկրների միջև համագործակցությունը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

83