Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավորները Պետդումա են ներկայացրել օրինագիծ, որով առաջարկվում է մահապատիժ սահմանել այն կոռումպացված պաշտոնյաների համար, որոնց գործողությունները խաթարում են քաղաքացիների անվտանգությունն ու Ռուսաստանի պաշտպանունակությունը։

Այս մասին ռուսական RTVI-ի թղթակցին Եկատերինբուրգում հայտնել է կուսակցության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովը։

«Գործող օրենսդրությունը տարբերակում է «կենցաղային» կոռուպցիան և «պետական դավաճանությունը»։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ պաշտոնյայի՝ շահադիտական դրդապատճառներով կատարված գործողություններն ուղղակիորեն խաթարում են քաղաքացիների անվտանգությունն ու երկրի պաշտպանունակությունը, առաջանում է օրենսդրական բաց։ Մենք կարծում ենք, որ նման հանցագործությունները պետք է հավասրացվեն լրտեսությանը և պետական դավաճանությանը, քանի որ իրենց էությամբ նույնպես ազգային շահերի դավաճանություն են»,- նշել է Միրոնովը։

72