Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են Lion Finance Group միջազգային ընկերության կողմից կազմակերպված Investor Day միջոցառմանը, որը կարևոր հարթակ է միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների և վերլուծաբանների հետ շփումների համար, ինչպես նաև հնարավորություն՝ ներկայացնելու ՀՀ մակրոտնտեսական զարգացումները և հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Միջոցառմանը ներկա են գտնվել տարածաշրջանում գործունեություն ծավալող մի շարք առաջատար միջազգային ներդրումային ընկերությունների, այդ թվում՝ Firebird, M&G Investments, Morgan Stanley կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Citigroup և JPMorgan Chase ընկերությունների ավագ վերլուծաբաններ։
Միջոցառման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով մակրոտնտեսական կայունության պահպանմանը, պետական ֆինանսների արդյունավետ կառավարմանը և երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանն ուղղված Կառավարության քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումները: