Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ունդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանում մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Զոկուլսկիին։

 

Հանդիպման նպատակն էր «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և ընդունող համայնքների համար հիմնական ենթակառուցվածքների և սոցիալական ինտեգրման աջակցության ծրագրի» ամփոփումը և արդյունքների քննարկումը։

 

Երկամյա ծրագրի իրականացման շնորհիվ ՀՀ համայնքներում կառուցվել են 10 կացարաններ, վերանորոգվել են 10 գյուղական ամբուլատորիաներ, տեղադրվել են 74 էներգետիկ կայաններ, ինչպես նաև Ճամբարակ և Գորիս բնակավայրերում կառուցվել են ջրավազաններ։

 

Նախարարի տեղակալը ընդգծել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի կարևորությունը, ինչպես նաև իրականացվող և պլանավորվող ծրագրերի ներդրումը Հայաստանի համայնքների հզորացման, ապակենտրոնացման և սոցիալական զարգացման գործում։

77