Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկները կանչով մեկնել են Ջերմուկ քաղաքում գործող «Օլիմպիա» առողջարան, որտեղ հայտնաբերել են երեխայի մարմին։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 14-ամյա Ս․ Կ․-ն է, որը նույն օրը «Օլիմպիա» առողջարանի համարներից մեկի սենյակի մուտքի մոտ ինքնազգացողությունը կտրուկ վատանալու հետևանքով հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։

Դեպքի փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։

84