Հունվարի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ կունենա Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում: Միջոցառումը կանցկացվի տեսակոնֆերանսի ռեժիմով: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը:

Ֆորումի թեման է վստահության վերականգնումը և սկզբունքների, քաղաքականության և համագործակցության մշակումը:

Համաշխարհային տնտեսական ֆորումի նախօրեին կազմակերպիչները զեկույց են հրապարակել 2021 թվականի ռիսկերի վերաբերյալ: Հիմնական ռիսկերը կապված են համավարակի և կլիմայի փոփոխության հետ:

«Դավոսյան շաբաթը կանցկացվի հունվարի 25-ից 29-ը: Քննարկմանը կմասնակցեն ավելի քան 70 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ և գիտնականներ, համաշխարհային բիզնեսի առաջնորդներ: Ըստ octagon.media-ի, ֆորումի հիմնական նիստը նվիրված է լինելու «Մեծ վերականգնում» թեմային:

«Ֆորումի մասնակիցներն ուղիներ կփնտրեն կորոնավիրուսի հետևանքով ճգնաժամը հաղթահարելու համար և կքննարկեն, թե ինչպես կարելի է վերականգնել կայուն հասարակությունը»,-նշել է հրատարակությունը:

414