Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 30-ին՝ ժամը 13։16-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 13:54-ին: Ավտոտնակում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենան։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը տուն և տանիք:

66