Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։

Օրենսդրական փոփոխություններով՝ ԱԺ ընտրությունների և հանրաքվեների ժամանակ քվեարկելու հնարավորություն կունենան միայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք վերջին երկու տարվա ընթացքում ավելի քան մեկ տարին (730 օրից 366 օրը) ապրել են Հայաստանում, ընդ որում՝ ընտրությանը մասնակցելու իրավունք ստանալու համար ՀՀ քաղաքացին պետք է երկիր ժամանի ընտրություններից 48 օր առաջ (կամ արտահերթ ընտրություններից 28 օր առաջ)։

Փոփոխություններ կատարելու մասին նախագծի հեղինակներն են ՔՊ խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը:

Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

72