Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի (ՀՀՄԱ) տարեկան հաշվետու համաժողովի շրջանակում տեղի է ունեցել երկու կարևոր հուշագրերի ստորագրում, որոնք ուղղված են ոլորտային համագործակցության ամրապնդմանը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացման խթանմանը։

 

Առաջին հուշագիրը ստորագրվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ի դեմս նախարար Դավիթ Խուդաթյանի և ՀՀՄԱ-ի՝ ի դեմս նախագահ Վարդան Ջհանյանի միջև։

 

Այն նպատակ ունի խորացնելու ոլորտային համագործակցությունը, կատարելագործելու փոխգործակցության մեխանիզմները և ապահովելու հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանն ուղղված քաղաքականությունների ավելի արդյունավետ համակարգում։

 

Փաստաթուղթը նախատեսում է համատեղ աշխատանքների ընդլայնում՝ ներառյալ ոլորտային խնդիրների քննարկումը, քաղաքականությունների մշակման գործընթացում համագործակցությունը և զարգացման երկարաժամկետ ծրագրերի համատեղ իրականացումը։

 

Երկրորդ հուշագիրը կնքվել է Հայաստանի երկրաբանների միության և ՀՀՄԱ-ի միջև։ Այն ուղղված է երկրաբանական և հանքարդյունաբերական ոլորտների միջև մասնագիտական համագործակցության խորացմանը, գիտատեխնիկական ներուժի համադրմանը և փորձի փոխանակման ընդլայնմանը։

 

Հուշագրով նախատեսվում է նաև երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունաբերական կիրառությունների միջև կապի ամրապնդում՝ նպաստելով ոլորտի գիտահենք զարգացմանը։

 

Հուշագրերի ստորագրումը դիտարկվում է որպես կարևոր քայլ՝ ուղղված ոլորտի ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանը, մասնագիտական համագործակցության ընդլայնմանը և Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանը։

133