Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին կիսվել է 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Կաբո Վերդեի դարպասապահ Վոզինյայի ցուցադրած խաղից ստացած տպավորություններով։
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է արգենտինացիների դժվարին հաղթանակով՝ լրացուցիչ ժամանակում գրանցված 3:2 հաշվով։
Խաղից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում արգենտինացի աստղը պատասխանել է լրագրողների հարցերին.
- Կաբո Վերդեի դարպասապահն այսօր հետ մղեց Ձեր բազմաթիվ հարվածները…
- Մի փոքր հիասթափված էի գոլ խփելու բազմաթիվ անհաջող փորձերից, բայց, ի վերջո, հաջողվեց մեկ անգամ աչքի ընկնել, և դա շատ կարևոր գոլ էր։ Ինձ ասացին, որ նա արդեն 40 տարեկան է, և, անկեղծ ասած, ես պարզապես ապշած էի նրա այսօրվա խաղով: Եզրափակիչ սուլիչից հետո մոտեցա նրան, և նա շնորհավորեց ինձ,- Մեսսիի խոսքերն է մեջբերում հայտնի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը X սոցիալական ցանցում։
Նշենք, որ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակչում Արգենտինայի հավաքականն ուժերն է չափելու Եգիպտոսի ընտրանու հետ։