Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այս լուսանկարներն արվել են 2007 թվականի աշնանը «Կամպ Նոու» մարզադաշտում՝ UNICEF-ի և Diario Sport թերթի բարեգործական օրացույցի համար: Ճակատագրական պատահականությամբ Իսպանիայի հավաքականի հարձակվող , իսկ 2007-ին տակավին մանուկ Յամալի ընտանիքը շահել էր UNICEF-ի վիճակախաղը, և կույր վիճակահանությամբ նրանց հնարավորություն էր տրվել լուսանկարվել հենց Մեսսիի հետ:
Այդ ժամանակ Լեոն ընդամենը 20 տարեկան էր, շատ ամաչկոտ և չգիտեր՝ ինչպես ճիշտ բռնի 5 ամսական երեխային: Լուսանկարը հանրահայտ դարձավ 2024 թվականին, Յամալի հոր՝ համացանցում հրապարակելուց հետո:
Այսօր այս Մունդիալ 2026-ի այս կարևոր օրը՝ եզրափակիչում Մեսսին և Յամալն արդեն միասին նույն խաղադաշտում են, սակայն հակառակորդ թիմերում։ Իսկ ում թիմը կհաղթի՝ ցույց կտա ժամանակը:

