Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳ նախարարությունում պարզաբանել են, որ նոր կարգով սահմանվող մեկ տարվա փորձաշրջանը տարածվում է վարորդի բոլոր ենթակարգերի վրա։ Այսինքն՝ եթե վարորդը ընտրում է վարորդական իրավունքը վերականգնել առանց քննության, ապա բոլոր ենթակարգերի համար մեկ տարվա ընթացքում կգործի 6 բալանոց համակարգը՝ գործող 13 բալի փոխարեն։

Նախարարությունում նաև ընդգծել են, որ վարորդը կարող է ընտրություն կատարել՝ կամ օգտվել նոր կարգավորումից և անցնել մեկ տարվա փորձաշրջան, կամ պահպանել գործող ընթացակարգը՝ հանձնելով որակավորման քննություն և վերականգնելով վարորդական իրավունքը 13 բալանոց ստանդարտ համակարգով։

Պարզաբանվել է նաև դիմելու ժամկետը։ Եթե վարելու իրավունքից զրկելու ժամկետն ավարտվել է մինչև 2026 թվականի հուլիսի 6-ը, ապա դիմումը հնարավոր կլինի ներկայացնել հուլիսի 6-ից սկսած՝ մեկ տարվա ընթացքում։ Իսկ եթե զրկման ժամկետը դեռ չի ավարտվել, ապա անձը պետք է սպասի դրա լրանալուն և միայն դրանից հետո, մեկ տարվա ընթացքում, դիմի՝ վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը։

110