Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եգիպտոսի ֆուտբոլի ասոցիացիան (EFA) պաշտոնական բողոք է ներկայացրել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա (ՖԻՖԱ)՝ աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Արգենտինայի հավաքականի դեմ հանդիպման մրցավարության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Voice of Emirates պորտալը՝ հղում անելով ասոցիացիայի նախագահ Հանի Աբու Ռիդային։
Հանդիպումը կայացել է Ատլանտայում և ավարտվել է Արգենտինայի հավաքականի՝ 3:2 հաշվով հաղթանակով։ Մինչև 79-րդ րոպեն եգիպտացիները հաղթում էին 2:0 հաշվով։ 58-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Ֆրանսուա Լետեքսիեն, VAR-ի միջամտությունից հետո, չեղարկել է Զիկոյի խփած գոլը՝ արձանագրելով, որ գոլային գրոհի սկզբում Մարվան Աթիան խախտել է խաղի կանոնները։ Երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում կարմիր քարտ է ստացել Եգիպտոսի հավաքականի մարզչական շտաբի անդամ Սաաֆան Էլ-Սագիրը։
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Հանի Աբու Ռիդան պահանջել է հետաքննություն սկսել Ֆրանսուա Լետեքսիեի նկատմամբ՝ նշելով, որ մրցավարը թույլ է տվել լուրջ մրցավարական սխալներ և «կիրառել է երկակի չափանիշներ», ինչի հետևանքով Եգիպտոսի հավաքականը պարտություն է կրել և դուրս մնացել մրցաշարից։