Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի վիճակահանությունը։ Այդ մասին հայտնում են ՀՖՖ-ից:

Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Յունիսպորտն» ընդգրկվել է E խմբում, որտեղ մրցակիցներն են գերմանական «Վայլիմդորֆը», էստոնական «Տալլինն» ու իսլանդական «Ռեյկյավիկը»։

Այս խմբի խաղերը կկայանան օգոստոսի 25-30-ը, Երևանում։ Հիմնական փուլը նախատեսված է հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը։

Նոյեմբերի 4-ից կսկսվի փլեյ-օֆֆը, իսկ եզրափակիչները կկայանան մայիսին։

68