Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության տարածքում հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 1-ի և 2-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին հարավարևելյան և արևելյան է` 2-5 մ/վ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին, 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։
Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ն Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։