Մանե Թանդիլյանի մանդատից հրաժարվելուց հետո խորհրդարանում նրան կփոխարինի Ստեփան Ստեփանյանը 4-րդ ընտրատարածքից: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունից տեղեկանում ենք՝  Ստեփան Ստեփանյանն այդ ընտրատարածքում ստացել է 828 ձայն։

Համացանցից Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանին փոխարինողը ՀՀԿ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի օգնականի եղյբայրն է: 

Ծնվել է 1988 թվականի մայիսի 30-ին ծառայողի ընտանիքում: 1995-2005 թթ. սովորել է Ա. Մարգարյանի անվան N 29 միջնակարգ դպրոցը: 2005-2010 թթ. սովորել և ավարտել է Հայ-Ռուսական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը, ստանալով քաղաքագետ-միջազգայնագետի որակավորում: 2012-2016 թթ. սովորել է ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնում որպես ասպիրանտ: Թեկնածուական ատենախոսությունը հանձնել է պաշտպանության խորհուրդ: Ունի տասնյակից ավել տպագրված գիտական աշխատանքներ բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում: Ակտիվ մասնակցություն է ցուցաբերում միջազգային և տեղական գիտաժողովներին, գործնական սեմինարների, քննարկումների: 2011-2018թթ. աշխատել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ում որպես գլխավոր մասնագետ: 2014 թ.-ին առ այսօր դասավանդում է ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» -ում: 2015-2017թթ. դասավանդել է Հայաստանում ֆրանսիական քոլեջում:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր: 

2859