Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 13-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմերի ներկայացուցիչներ։

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը՝ անդրադառնալով մարզում արձանագրված հանցավորության հիմնական միտումներին, առանձին հանցատեսակների աճին ու նվազմանը։ 2026 թվականի առաջին կիսամյակում Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից գրանցվել է 130 հանցագործության դեպք։

Աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները, նվազել՝ մարդու դեմ ուղղված և առանձնապես ծանր հանցագործությունները։ Սպանության, սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի բացահայտման արդյունավետությունը կազմել է 100 տոկոս։ Մեղադրյալ ներգրավված լինելու հիմքով բացահայտման ցուցանիշն աճել է։

 

Զեկույցներով հանդես են եկել նաև Համայնքային ոստիկանության Գեղարքունիքի մարզի բաժինների ղեկավարները։

 

Մանրամասները՝ այստեղ:

161