Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միջնորդները ԱՄՆ-ին և Իրանին ներկայացրել են 10-օրյա հրադադարի առաջարկ։ Այս մասին «Axios»-ը հայտնել է հուլիսի 20-ին՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ լրատվական գործակալության՝ Կատարը, Եգիպտոսը, Պակիստանը և այլ տարածաշրջանային միջնորդներ ԱՄՆ-ին և Իրանին ներկայացրել են 10-օրյա հրադադարի առաջարկ։ «Axios»-ը նշել է, որ Թրամփի վարչակազմը ուսումնասիրել է առաջարկը և կոչ արել Իսրայելին խուսափել այնպիսի քայլերից, որոնք կփակեն դիվանագիտական ​​հնարավորությունների պատուհանը։

«Axios»-ը նշում է, որ նոր առաջարկը, հրադադարից բացի, կոչ է անում վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցում և նախատեսված է Վաշինգտոնին և Թեհրանին հնարավրություն տալ փլուզվող փոխըմբռնման հուշագիրը փրկելու համար։ 

 

467