Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է Իրանի պնդումները՝ Հորմուզի նեղուցում նավերի մուտքի և ելքի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին։

«Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը։ Միջազգային ջրային ճանապարհը բաց է մնում տարանցման համար՝ անկախ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպառնալիքներից։ Առևտրային նավերը շարունակում են օգտագործել նեղուցը՝ ԱՄՆ զինված ուժերի աջակցությամբ։ Մայիսի սկզբից ի վեր ԱՄՆ ուժերն օգնել են ավելի քան 900 տարանցիկ նավի»,- ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Հոսեյն Մոհեբին զգուշացրել էր նավագնացության ընկերություններին, որ Հորմուզի նեղուցի հարավային երթուղիները անվտանգ չեն ջրերում ականների պատճառով։

163