Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հրաձգության Հայաստանի թիմը 9 մեդալ է նվաճեց Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացված շարժվող թիրախ մրցաձեւի աշխարհի առաջնությունում:
Մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոններ դարձան Հայկ Մինասյանը եւ Գոռ Խաչատրյանը։
Շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձեւում տղամարդկանց թիմային պայքարում աշխարհի չեմպիոն դարձավ Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան եւ Հովհաննես Մարգարյան եռյակը:
Երիտասարդների աշխարհի առաջնությունում Աիդա Ազատյանը դարձավ կրկնակի ոսկե մեդալակիր:
Խառը վազք մրցաձեւում թիմային պայքարում արծաթե մեդալակիր դարձավ Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան եւ Հովհաննես Մարգարյան եռյակը:
Անհատական պայքարում բրոնզե մեդալ նվաճեց Հայկ Մինասյան, իսկ Մինասյան, Խաչատրյան, Մարգարյան թիմը եւս երկու բրոնզե մեդալներ նվաճեց 50 մետր խառը եւ նորմալ վազք մրցաձեւերում: