Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
OpenAI-ի առաջատար գեներատիվ արհեստական բանականության հարթակի՝ ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են գրանցվել, ինչի պատճառով ամբողջ աշխարհի հազարավոր օգտատերեր զրկվել են հարթակի հասանելիությունից ու դրա ծառայություններից օգտվելու հնարավորությունից։
Այս մասին հայտնում են SundayGuardian-ը, Times of India-ն և մի շարք այլ լրատվամիջոցներ։
Նշվում է, որ խափանումները սկսվել է մոտավորապես ժամեր առաջ և ազդում են ամբողջ աշխարհի օգտատերերի վրա, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում։
OpenAI-ն ընդունել և հաստատել է խափանումների առկայությունը։
«Այո, մենք հիմա որոշակի խնդիրներ ունենք, աշխատում ենք դրանց վերացման ուղղությամբ»,-նշել է ընկերությունը։
25 Հուլիս, 2026 16:20
149