Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել.
Այսօր տեղի ունեցավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որին մասնակցում էին պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին վարչական շրջանի ընթացիկ աշխատանքները, ներկայացվեցին կատարված ծրագրերը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող աշխատանքներն ու առաջնահերթությունները։
Քննարկումների արդյունքում տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքների արդյունավետ կազմակերպումն ու սահմանված ժամկետներում իրականացումն ապահովելու նպատակով։
Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը շարունակում է ամենօրյա հետևողական աշխատանքը՝ համայնքի բարեկարգման, զարգացման և բնակիչների կյանքի որակի շարունակական բարելավման ուղղությամբ։

