ՆԳՆ քրեական ոստիկանները առանձնապես խոշոր չափի թմրամիջոց են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 29-ի գիշերվա ժամը 2-ին մոտ, Միքայելյան հիվանդանոցի դիմաց գտնվող գերեզմանատան տարածքում, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Նրա խուզարկությամբ հայտնաբերված թղթե երեք փաթեթում եղել է մեթամֆետամինի նմանվող ընդհանուր 308 գրամ զանգված։ Նույն զանգվածից հայտնաբերվել է նաև նրա հեռախոսի պատյանում, իսկ պայուսակի մեջ եղած տարայում՝ սուբուտեքս դեղահաբի մոտ 15 գրամ փոշենման զանգված։
39-ամյա տղամարդը ներկայացվել է Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։
30 Հուլիս, 2026 09:34
75
Բնակարանային գողություններ կատարող հանցավոր խումբ է վնասազերծվել
30 Հուլիս, 2026 09:47
ՆԳՆ քրեական ոստիկանները առանձնապես խոշոր չափի թմրամիջոց են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է
29 Հուլիս, 2026 17:45
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ․ ՆԳՆ
29 Հուլիս, 2026 11:48