Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Սա մեր Կառավարության վերջին նիստն է, կիրակի հրաժարական կտանք»։

Այս մասին Կառավարության հուլիսի 30-ի նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«9-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորման առիթով կիրակի օրը հրաժարական ենք տալու, որից հետո ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։

Այս կազմով մենք հանդիպում ենք վերջին անգամ»,- ասել է նա:

78