Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և քննարկել երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության խորացումը։

«Իմ թիմի անդամները, այդ թվում՝ քաղաքականության գծով իմ տեղակալ Էլբրիջ Քոլբին և հասարակայնության հետ կապերի գծով իմ օգնական Շոն Փարնելը, նույնպես միացել են ինձ՝ վերահաստատելու մեր պաշտպանական գործընկերության ամրությունը և համատեղ անվտանգության շահերի առաջխաղացման հանձնառությունը»,- նշել է Պենտագոնի ղեկավարը հայտարարության մեջ։

Հուլիսի 28-ին Նեթանյահուն Սպիտակ տանը բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Իսրայելի վարչապետը հանդիպումը բնութագրել է որպես իր երբևէ ունեցած «լավագույններից մեկը»։

97